«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Միմյանց չեն հակասում

Միմյանց չեն հակասում
17.09.2014 | 15:51

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի վրա» թեմայով հրավիրված այսօրվա սեմինարի ժամանակ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, անդրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այդ գագաթնաժողովը տեղի ունեցավ մի ժամանակ, երբ աշխարհում գոյություն ունեին բազմաթիվ հակամարտություններ: Նա նշեց, որ Հայաստանը պատրաստակամ է իր ստանձնած պարտավորությունները կատարելիս: Կորյուն Նահապետյանն ասաց, որ Հայաստանը մտահոգված է Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ստեղծված հարաբերություններով, նշելով, որ հայ-ուկրաինական հարաբերությունները միշտ էլ եղել են բարեկամական, և հույս հայտնեց, որ հակամարտությունը ՌԴ-ի հետ կհարթվի բանակցությունների միջոցով: Նա ասաց, որ ՆԱՏՕ-ն չունի միասնական ռազմավարություն Հարավային Կովկասում, թեև այս տարածաշրջանն ունի նրա համար կարևոր նշանակություն:

Կորյուն Նահապետյանն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ նշելով, որ Ադրբեջանը հանդես է գալիս ռազմաշունչ հայտարարություններով:
Ինչ վերաբերում է Մաքսային միությանը ՀՀ-ի միանալու որոշմանը, ապա ասաց, որ դա չի հակասում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների շարունակմանը, քանի որ մեր երկիրն իրականացնում է փոխլրացման քաղաքականություն:

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ